Էրիկ Աղիմին
Էրիկ Աղիմին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Բենին Սիթի, Նիգերիա |
Կրթություն | Auchi Polytechnic? |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, մոնտաժող և կինոպրոդյուսեր |
IMDb | ID ID 6325921 |
Էրիկ Էնոմամին Աղիմին (անգլ.՝ Eric Enomamien Aghimien, հունվարի 21, 1982, Բենին Սիթի, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, խմբագիր[1][2]։ Նրա նկարահանած առաջին իսկ գեղարվեստական ֆիլմը՝ «Տնից մեկ մղոն հեռու» (A Mile from Home) կինոնկարը, մրցանակներ է շահել Africa Magic Viewers Choice Awards և աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություններում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նիգերիայի Էդո նահանգի Բենին քաղաքում։ Դեռ տարրական դպրոցում սովորող ութամյա մանուկ՝ կոմիքսներ է նկարել ու վաճառել հասակակից երեխաներին[4]։ Միջնակարգն ավարտելով՝ ուսանել է Բենին քաղաքի Անարատ հղության անվան քոլեջում, այնուհետև՝ Էդո նահանգի Աուչի քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտում[5]։
2005 թվականին տեխնոլոգիայի գիտական լաբորատորիայից ազգային դիպլոմ է ստացել[6]։ Ընդ որում՝ ուսանելու ընթացքում անդամակցել է Da TED երաժշտախմբին։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով[7]։ 2006 թվականին մեկնել է Լագոս՝ նպատակ ունենալով ուժերը փորձել, ինքնադրսևորվել կինոյի ասպարեզում[8]։ Այդ բնագավառում իր կարիերան սկսել է 2007 թվականին, համակարգչային գրաֆիկական դիզայնի և տեսանյութերի պատրաստման ու խմբագրման աշխատանքներում փորձ ու հմտություն ձեռք բերելուց հետո[9]։ 2008 թվականին հիմնել է Hills Pictures Movie Academy հաստատությունը, որը շնորհալի պատանիներին ու երիտասարդներին օգնում է զարգացնել ու դրսևորել իրենց ձիրքերը։
2011 թվականին Էրիկ Աղիմինը փորձնական կարգով ստեղծել է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ Heckto-ն, որը հաջորդ տարում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում մրցանակների է առաջադրվել «Հատուկ էֆեկտների լավագույն օգտագործում» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Նրան լայն ճանաչում ու համբավ է բերել հատկապես 2013 թվականին նկարահանած իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Տնից մեկ մղոն հեռու» (A Mile from Home) կինոնկարը, որը բազմաթիվ դրվատական արձագանքներ է ստացել և արժանացել հեղինակավոր կինոմրցանակների [10][11][12]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը |
---|---|---|
2011 | Heckto (կարճամետրաժ) | Սցենարիստ, ռեժիսոր |
2013 | A Mile from Home | Սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր |
2014 | Leeway (կարճամետրաժ) | Սցենարիստ, ռեժիսոր |
2016 | Slow Country | Սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր |
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Ներկայացված աշխատանքը | Արդյունքը |
---|---|---|---|---|
2013 | Blueprint Awards | Տարվա կինոպրոդյուսեր | A Mile from Home | Հաղթանակ |
2014 | Africa Magic Viewers' Choice Awards | «Լուսավորության լավագույն դիզայներ» | A Mile from Home | Առաջադրված |
Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն | Նվաճումներ տեսողական էֆեկտների ասպարեզում (Achievement In Visual Effects) | Հաղթանակ | ||
Նվաճումներ մեյքափի ասպարեզում (Achievement In Make-Up) | Առաջադրված | |||
Նոլիվուդի լավագույն մրցանակներ (Best of Nollywood Awards)[13] | Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | ||
Ֆիլմի լավագույն խմբագրում | Հաղթանակ | |||
Լավագույն կինոնկար | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Առաջադրված | |||
Լավագույն հատուկ էֆեկտներով կինոնկար | Հաղթանակ | |||
Golden Icons Academy Movie Awards[14] | Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | ||
Տարվա պրոդյուսեր | Առաջադրված | |||
Ֆիլմի լավագույն խմբագրում | Առաջադրված | |||
Լավագույն կինեմատոգրաֆիա | Առաջադրված | |||
Լավագույն կինոնկար | Առաջադրված | |||
Լավագույն դրամատիկ կինոնկար | Հաղթանակ | |||
Նոլիվուդի կինոմրցանակներ (Nollywood Movies Awards) | Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | ||
Լավագույն կինոնկար | Հաղթանակ | |||
Լավագույն կինեմատոգրաֆիա | Առաջադրված | |||
Լավագույն ինքնատիպ սցենար | Առաջադրված | |||
Լավագույն դիզայն | Առաջադրված | |||
Աֆրիկյան կինոյի փառատոնի և կինոակադեմիայի մրցանակներ (ZAFAA) | Լավագույն պրոդյուսեր | Առաջադրված | ||
Լավագույն խմբագիր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Awoyinfa, Samuel (2013 թ․ հուլիսի 17). «Forgiveness Is Key In 'A Mile From Home'». Punch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ https://www.imdb.com/name/nm6325921/
- ↑ Filani, Omotola. «AMAA 2014: Clarion Chukwurah, Patience Ozokwor win big – See full list of winners».
- ↑ Akinseye, Isabella. «"I was detained for nine days by Customs for importing props…" Eric Aghimien». nollysilverscreen.com/. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Awoyinfa, Samuel. «Forgiveness Is Key In 'A Mile From Home'». Punch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Iwuala, Amara. «I Was Detained By The Nigerian Customs Service For 9 Days & They Requested N400,000.00 For My Bail Because I Imported Airsoft Guns' – Eric Aghimien, Director, A Mile From Home». 360nobs.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Williams, Yvonne. «'I worked as a waiter in some restaurants '– Eric Aghimien, Director, A Mile from Home». happenings.com.ng. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Akinseye, Isabella. «"I was detained for nine days by Customs for importing props…" Eric Aghimien». Nolly Silver Screen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Agbedeh, Terh. «I made A Mile from Home with very little expectation – Eric Aghimien». www.thenicheng,com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Awojide, Sylvester. «Movie Review: A Mile From Home Featuring Tope Tedela». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Nwelue, Onyeka. «A MILE FROM HOME IS A GREAT FILM by Onyeka Nwelue». www.sabinews.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Olukorede, O. «Fast Rising Movie Producer,Eric Aghimien, Premieres One Of Nollywood's Best Thriller in Silverbird Cinemas». broadstreetng.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Oloketuyi, Seun. «Full list of Nominees for Nollywood Movies Awards (Centenary Edition)». bestofnollywood.tv/. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Izuzu, Chidumga. «GIAMA 2014: Full List of Winners». Pulse.ng. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eric Aghimien Internet Movie Database կայքում
|